ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿն հայտարարում է սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:

 

Աշխատանքի նկարագրություն 

 

  • Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում,
  • Շարունակական կապ և աշխատանք սոցիալական աջակցության շահառուների հետ,
  • Շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայությունների կամ կազմակերպություններ,
  • Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ,
  • Հաշվետվությունների կազմում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

 

  • Խոցելի խմբերի հետ սոցիալական աշխատանքի փորձ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ցանկալի է,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet Tools, E-mail,
  • Տվյալների վերլուծության ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Լավ հաղորդակցման ունակություններ,
  • Ստեղծագործական ջիղ:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023թ.-ի հունվարի 15-ը։