ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՑԻՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ խոցելի խմբերին կոմպետենտ առողջապահական ծառայությունների տրամադրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց բուժաշխատողների համար, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում, Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ։

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է բարձրացնել համապատասխան մասնագետների իրազեկվածության մակարդակը խոցելի խմբերի ներառական մոտեցման սկզբունքների վերաբերյալ՝ նվազեցնելու համար բացասական նախապաշարմունքային կարծրատիպերը նրանց նկատմամբ և բարձրացնելու առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

 

Դասընթացվարն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, սեռականության, գենդերային հարցերի և տրանս* կոմպետենտության փորձագետ Հմայակ Ավետիսյանը։

 

Դասընթացին մասնակցում էին ինչպես ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ։

 

Մասնակիցները հանգամանալից ծանոթացան խոցելի խմբերին, առողջապահական տեսանկյունից, մասնավորապես ՄԻԱՎ-ին առնչվող խոցելի խմբերի խմբերին, նրանց հետ աշխատանքի կոմպետենտությանը, բուժհաստատություններում առկա խարանին և խտրականությանը և ծառայությունների խոչընդոտմանը, խոցելի խմբերին առնչվող գրագետ տերմինաբանությանը և նրանց վերաբերյալ տարածված միֆերին։

 

Քննարկվեցին մասնավորապես տրանս* ինքնությունները, «տրանսսեքսուալիզմի» դեպաթոլոգիզացիան, գենդերային անցման միջամտությունները և այլ հարցեր։

 

 Դասընթացն անցավ չափազանց ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։