ԲԱՎԱՐԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

2022 թվականի նոյեմբերի 2-6-ը Բավարիայի երիտասարդական խորհուրդը (ԲԵՀ, BJR) ներկայացնող պատվիրակությունը Հայաստանում էր՝ հանդիպելու «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) աշխատակազմին, երիտասարդական ՀԿ-ներին և նախաձեռնող խմբերին՝ քննարկելու հետագա համագործակցությունը և երիտասարդական աշխատանքի զարգացումը Հայաստանում։  

Պատվիրակությունը այցեր ունեցավ մի շարք պատմական վայրեր՝ Խոր վիրապի վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրի, որտեղ հյուրընկալվեցին ՆՍՀԿ դրոփ-ին կենտրոնում, ինչպես նաև Հայկական Կարիտաս ՀԿ-ում։  

2022 թվականի նոյեմբերի 3-ին պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում գործող երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական քաղաքականությանն ու ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության հեռանկարը։

2022 թվականի նոյեմբերի 4-ին ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ուղեկցությամբ պատվիրակությունը հանդիպեց նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերին։  

ԲԵՀ-ի և ՆՍՀԿ-ի միջև կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց ընթացիկ գործունեությունը, քննարկեցին համատեղ ծրագրերը և ծրագրային ուղղությունները, փոխանակեցին գաղափարներ։  


Այցի վերջին օրը՝ նոյեմբերի 6-ին, ԲԵՀ-ի պատվիրակությունը մասնակցեց նաև Ծաղկաձորում տեղի ունեցող կարողությունների զարգացման դասընթացին, որի ընթացքում քննարկվեցին երիտասարդության հիմնախնդիրները Հայաստանում։  

 

Այցի ավարտին ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ԲԵՀ-ի ղեկավար Մաթիաս Ֆակին հանձնեց պատվոգիր՝ որպես բարի կամքի դեսպան՝ ՆՍՀԿ-ի և ԲԵՀ-ի միջև սերտ և բեղմնավոր հանմագործակցության հաստատման, ինչպես նաև Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման մեջ շարունակական, մեծարժեք ներդրում ունենալու համար։

ԲԵՀ-ի պատվիրակության այցը Հայաստան էլ ավելի ամրապնդեց երկու կազմակերպությունների միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմք հանդիսանալով երկու երկրների երիտասարդության միջև հետագա կարողությունների զարգացման, առաջնորդության ձևավորման, մասնակցության և փորձի փոխանակման։