ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է հանդիպման ընթացքում համաժամանակյա թարգմանության բաց մրցույթ։ Հանդիպումը տեղի է ունենալու 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին և տևելու է 2 ժամ՝ 14։30-ից 16։30։
Համաժամանակյա թարգմանությունը նախատեսվում է հանդիպման ողջ ընթացքում (ընդհանուր 2 ժամ)։
Աշխատավարձը — Մրցութային
Աշխատանքի նկարագիր՝
- Ապահովել անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն հանդիպման ողջ ընթացքում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Համաժամանակյա թարգմանության առնվազն 2 տարվա փորձ,
- Համաժամանակյա թարգմանչի որակավորում (համապատասխան վկայագրերի, փաստաթղթերի առակայությունը պարտադիր է),
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
- Իրազեկություն մարդու իրավունքների հիմնահարցերի և պաշտպանության, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այլ բժշկական, իրավագիտական եզրութաբանությանը,
- Այլ համապատասխան հմտություններ և որակավորումներ։
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի Նոյեմբերի 10-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Համաժամանակյա թարգմանիչ» հաստիքը։