ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է համագործակցության լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ բռնության ենթարկված ԼԳԲՏԻ անձանց ու բռնության կանխարգելման մեխանիզմների առնչվող թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու համար։
Նյութերը հրապարակվելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի՝ www.ngngo.net կայքի այլընտրանքային մեդիա բաժնում և ֆեյսբուքյան էջում։
Ցանկալի է տվյալ նյութերի հրապարակում և/կամ տարածում նաև այլ կայքերում ու լրատվամիջոցներում։
Լրագրողական նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափերով՝ հոդված, պոդքասթ, տեսանյութ, մուլտիմեդիա (լոնգրիդ, վեբդոք և այլն) և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած այլ ժամանակակից ձևաչափով:
Գնահատման չափանիշներ
Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
- Համապատասխանություն հարթակի թեմատիկ ուղվածությանը
- Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
- Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
- Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
- Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին
- Նյութի տեխնիկական որակ
- Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն
- ԼԳԲՏԻ անձանց կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։
Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք լրացնել և ուղարկել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՝ կից ներկայացնելով ինքնակենսագրականը (CV) և նախկինում ստեղծած լրագրողական նյութերը/նյութերի հղումները։