տպագրության ծառայությունների գնանշման հարցում
«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Թումանյան 10, բն.7 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի տպագրության ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, ք.Երևան, Թումանյան 10, բն.7 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև 2022թ. հոկտեմբերի 11-ը, ժամը 11:00-ն:
Հրավերին ծանոթանալու և լրացնելու համար ներբեռնել այստեղից