ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև ՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում առկա համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը։

2022թ․-ի սեպտեմբերի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետ, իրավաբան Շուշան Խնկոյանը կրթահամալիրի սաներին ներկայացրեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեման։

Թեմայի շրջանակներում փորձագետը ներկայացրեց ոլորտը կարգավորող կարևոր նորմատիվ իրավական ակտերը, հավաքների տեսակները, իրազեկումը, հավաքի մասնակիցների պարտականությունները, ոստիկանության գործողությունները և դերը, ուժի կիրառմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները։

Դասընթացը անցավ ակտիվ հարց ու պատասխանների և քննարկումների մթնոլորտում։