ՆՍՀԿ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՏՐԱՆՍ ԱՆՁԻՆ
2022 թվականի օգոստոսի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (այսուհետ նաև ՆՍՀԿ) է դիմել տրանս անձ Ս․Մ․-ն (անունը փոխված է), հայտնելով, որ 2022թ․-ի հուլիսի 31-ին առավոտյան ժամը 03։35-ի սահմաններում «Beda Yegiazaryan» անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակում է ունեցել, որի ընթացքում մոտենալով տրանս անձին` բռնուցքով, ապա ոտքերով հարվածել է՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ընթացքում նաև ֆեյսբուքյան օգտատերը բնռության կոչ է հնչեցրել՝ հորդորելով ծեծի ենթարկել բոլոր տրանս անձանց։ Մանրամանսերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Դեպքի հետևանքով տրանս անձը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ և դիմել ՆՍՀԿ՝ աջակցություն ստանալու խնդրանքով։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Ս․Մ․-ին տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ ժամանակավոր կացարանի և սննդի ձեռբերման համար։