«Խթանելով միգրանտների ընտանիքների սոցիալական բարօրությունը և զարգացումը Հայաստանում»
2022թ․-ի մայիսից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է «Խթանելով միգրանտների ընտանիքների սոցիալական բարօրությունը և զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանից մեկնած ժամանակավոր միգրանտների ընտանիքներին ու հատկապես կանանց սոցիալական ապահովությանը և կարողությունների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում վերոնշյալ խմբին պատկանող, ՀՀ Երևան քաղաքում և մարզերում բնակվող 50 ընտանիքներին տրամադրվել են սննդի փաթեթների գնման կտրոններ և քարտեր, որոնց միջոցով վերջիններս կարողացել են սննդամթերք ձեռք բերել Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքների սուպերմարկետներից։
Ծրագրի շրջանակներում նաև կազմակերպվում են միգրանտների կանանց կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ հետևալ թեմաներով՝
- Բիզնեսի զարգացում և ձեռնարկատիրություն
- ՀԿ-ներ հիմնելու ընթացակարգ
- Ֆոնդահայթայթում
- Ծրագրերի մշակում և կառավարում,
- ՀՀ միգրանտների և նրանց ընտանիքների համար հասանելի պետական ծրագրեր,
- Կանանց իրավունքներ,
- Գենդերային հավասարություն,
- «Ֆեմինիստական առաջնորդություն