ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆՍՀԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

2022 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (այսուհետ նաև ՆՍՀԿ) է զանգահարել ոմն Նազարեթ՝ ներկայանալով որպես «Կանոնավոր հայ» կազմակերպության ծրագրերի կոորդինատոր։ Վերջինս նշել է, որ համացանցից՝ «Սփյուռ» տեղեկատուից, տեղեկացել է այն մասին, որ ՆՍՀԿ-ն զբաղվում է ԼԳԲՏ քարոզչությամբ։ Երբ ՆՍՀԿ ներկայացուցիչը փորձել է ճշտել զանգի նպատակը, վերոնշյալ անձը հարցրել է Կազմակերպության հասցեն, որպեսզի հանդիպի Կազմակերպության աշխատակիցներին՝ գրասենյակում։ Ընթացքում ավելի բռնկվելով՝ անձը հորդորել է զերծ մնալ ԼԳԲՏ անձանց խրախուսելու գործունեությունից` նշելով, որ Կազմակերպությունը պարտավոր է դադարեցնել գործունեությունը, քանզի զբաղվում է այլասերման քարոզով։

Նույն օրը՝ 18։00-ի սահմաններում, անձը կրկին զանգահարել է` նշելով, որ համացնցից չի կարողանում գտնել Կազմակերպության հասցեն և պահանջել է տրամադրել հասցեն՝ Կազմակերպություն այցելելու և աշխատակիցների հետ «դասիարակչական» աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նշյալ դեպքի առթիվ ՆՍՀԿ-ն ահազանգել է ոստիկանություն։ Գործը գտնվում է ընթացքի մեջ։

 

Սույնով, կոչ ենք անում՝

Հասարակությանը

  • Դադարեցնել Կազմակերպության գործունեությունը արատավորող խոսույթը, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց և նրանց իրավուքների պաշտպանությամբ զբաղվողԿազմակերպությունների անդամների նկատմամբ ատելության կոչերը, զրպարտությունը և սպառնալիքը,

ՀՀ ոստիկանությանը՝

  • Գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու ատելության հիմքով հացագործությունները, ապահովել Կազմակերպության աշխատակիցների անվտանգությունը և Կազմակերպության գործունեության անընդհատությունը։