ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿն հայտարարում է երիտասարդական կենտրոնի համակարգողի  թափուր հաստիքի բաց մրցույթ։

 

ՊաշտոնԵրիտասարդական կենտրոնի համակարգող

Տևողություն — 1 ամիս (փորձնական)` 20 ամիս երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Աշխատավարձը — Պայմանագրային  

 

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել երիտասարդական կենտրոնի աշխատանքները;
  • Կազմել երիտասարդական կենտրոնի աշխատանքային պլանը;
  • Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
  • Խթանել երիտասարդների կարողությունների զարգացումը տարբեր միջոցառումների միջոցով;
  • Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
  • Հաշվետվություններ ներկայացնել վերադասին;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ;
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022 թ.-ի հուլիսի 22-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Երիտասարդական կենտրոնի համակարգող» հաստիքը։