ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿն հայտարարում է երիտասարդական կենտրոնի օգնականի  թափուր հաստիքի բաց մրցույթ։

 

ՊաշտոնԵրիտասարդական կենտրոնի օգնական

Տևողություն — 1 ամիս (փորձնական)` 20 ամիս երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Աշխատավարձը — Պայմանագրային  

 

Հիմնական պարտականություններ

  • Աջակցել երիտասարդական կենտրոնի աշխատանքներին;
  • Համակարգողի հետ միասին կազմել երիտասարդական կենտրոնի աշխատանքային պլանը;
  • Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
  • Տարածել կենտրոնի միջոցառումների և այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն;
  • Կատարել ակտիվ երիտասարդների մոբիլիզացում;
  • Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, անհրաժեշտության դեպքում կազմել արձանագրություններ;

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ;
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022 թ.-ի հուլիսի 22-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Երիտասարդական կենտրոնի օգնականի» հաստիքը։