ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 1-ԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
2022թ․ի հուլիսի 6-7-ը տեղի ունեցավ Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների կանանց կարողությունների զարգացման և հզորացման դասընթացը բիզնեսի զարգացման, ձեռնարկատիրության, ՀԿ-ների հիմնման, ֆոնդահայթայթման, ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում։
Դասընթացը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ներկա գտնվելու համար։
Ողջույնի խոսքից հետո Ս․ Գաբրիելյանը ներկայացրեց «Բիզնեսի զարգացում և կառավարում», «Ձեռնարկատիրություն», «ֆոնդահայթայթում», «Ծրագրերի մշակում և կառավարում» թեմաները՝ մասնակիցներին ծանոթացնելով բիզնես պլանի, ծրագրերի մշակման և կառավարման հմտություններին, առաջնորդության և թիմի զարգացման հիմունքներին, բիզնես պլանների և դրամաշնորհային հայտերի, ծրագրերի առանձնահատկություններին, բաղադրիչ մասերին, SMART նպատակներին և խնդիրներին, արդյունքներին և ազդեցությանը, մոնիթորինգի և գնահատման, հաշվետվողականության ընթացակարգերին։
Դասընթացի երկրորդ օրը մեկնարկեց փորձագետ Շուշան Խնկոյանը՝ մասնակիցներին ներկայացնելով հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը և ՀԿ-ի ստեղծման ընթացակարգերը։
Դասընթացը եզրափակվեց «Մարդու իրավունք» թեմայի ներկայացումով՝ փորձագետ Լուսինե Գասպարյանի կողմից։
Թեմայի շրջանակներում փորձագետը մասնակիցներին ներկայացրեց մարդու բնական և անօտարելի իրավունքները, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, բացարձակ և համեմատական իրավունքները, քննարկվեցին նաև հարցեր աշխատանքային իրավունքի ոլորտից։
Դասընթացի արդյունքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին բիզնեսի զարգացման, ձեռնարկատիրության, ՀԿ-ների հիմնման, ֆոնդահայթայթման, ծրագրերի մշակման և կառավարման, ինչպես նաև մարդու իրավունքների, հատկապես աշխատանքային իրավունքի ոլորտներում, որոնք, վստահաբար, իրենց ներդրումը կունենան մասնակից միգրանտների կանանց և ընտանիքների հզորացման ու կարողությունների զարգացման հարցում։