ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մեկնարկել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչ աշխատողների հերթական վերապատրաստման դասընթացը։

 

Մեկնարկից առաջ բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ առողջապահական համակարգող Արտյոմ Մովսեսյանը՝ ողջունելով մասնակիցներին և դասընթացավարական անձնակազմին։

 

 

Նա մասնակից աութրիչ աշխատողներին ներկայացրեց աութրիչ աշխատանքի նոր ձևաչափը, աութրիչների վերապատրաստման դասընթացների և հարցազրույցների կազմակերպման կարգը, ինչպես նաև մեկնարկող դասընթացի կարևորությունը և հաջող աշխատանքային օր մաղթեց։

 

Վերապատրաստման դասընթացը կզարգացնի աութրիչ աշխատողների կարողությունները և հմտությունները իրենց մասնագիտական աշխատանքի ոլորտում, որից հետո նրանք կմասնակցեն հարցարզրույցի ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ՆՍՀԿ-ի փորձագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողովի մոտ, ինչը հաջող անցնելու դեպքում ՆՍՀԿ նախագահի հաստատմամբ կսկսեն իրենց աշխատանքը որպես աութրիչ։