ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ. ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1975 թվականի հունիսի 2-ին շուրջ 100 սեքս աշխատողներ պաշարեցին Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Սեն-Նիզյե եկեղեցին՝ արտահայտելու իրենց զայրույթը քրեականացված և շահագործող կենսապայմանների վերաբերյալ: Նրանք գմբեթից պաստառ էին կախել, որի վրա գրված էր․ «Մեր երեխաները չեն ցանկանում, որ իրենց մայրերը բանտ նստեն», որից հետո մեկնարկեցին մեդիա արշավ՝ իրենց բողոքներն աշխարհին փոխանցելու համար: Նրանց խիզախ քայլը դարձավ տեղական և միջազգային նորությունների վերնագրեր, սկսեց գործադուլ, որին մասնակցում էին սեքս աշխատողներ ամբողջ Ֆրանսիայից։ Այս դեպքից հետո ամեն տարի այս օրը նշվում է որպես սեքս աշխատողների միջազգային օր:

 

Ամեն տարի՝ հունիսի 2-ին, սեքս աշխատողների համայնքը կենտրոնանում է «Հասանելիություն արդարդատությանը» թեմայի շուրջ:

 

Լիոնի ակցիան և դրան հաջորդած ազգային գործադուլը ցույց տվեցին, որ սեքս աշխատողների համայնքը միասին ավելի ուժեղ է, և այնպիսի օրեր, ինչպիսին է Սեքս աշխատողների միջազգային օրը, պետք է օգտագործվեն որպես հարթակ՝ բարձրացնելու սեքս աշխատողների համաշխարհային շարժման ձայները և պահանջելու հավասար հասանելիություն ու արդարություն։

 

Ողջ աշխարհում սեքս աշխատողները շարունակում են բախվել արդարադատության հասանելիության բազմաթիվ խոչընդոտների։ Քանի որ սեքս աշխատանքը լայնորեն քրեականացված է և վարչականացված, սեքս աշխատողների մեծ մասը զրկված է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ աշխատողներին տրվող արտոնություններից և իրավունքներից և բախվում է քրեականացման, կալանավորման, արտաքսման և իրավական պատժամիջոցների:

 

Ինչու՞ է սեքս աշխատանքը քրեականացնելը մարդու իրավունքների հարց։

Սեքս աշխատանքի քրեականացումը կամ վարչարարական պատասխանատվության ենթարկելը պարարտ հող է նախատեսում, որ սեքս աշխատողները ենթարկվեն բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի  ու  շահագործման իրավապահների, օրինակ՝ ոստիկանների կողմից: Ոստիկանները հաճախ հետապնդում են սեքս աշխատողներին, շորթում են, ենթարկում են ֆիզիկական և հոգեբանական բռնության, առաջարկում սեռական հարաբերություն ունենալ կամ նույնիսկ բռնաբարում կամ ստիպում են, որ իրենց համար ծառայեն որպես տեղեկատվության կորզման աղբյուր իրենց ծառայություններից օգտվողների մասին, իսկ իրենց հետ հանցավոր համաձայնության չեկած սեքս աշխատողներին սպառնում են անձնական տեղեկատվությունը տարածել, նկարել և տրամադրել իրենց ընտանիքներին և հարազատներին։

 

Իսկ հասարակությունը այս խնդրին անտարբեր է, քանի որ թե խորհրդային և հետխորհրդային ժամանակներում քարոզվել է, որ սեքս աշխատողները հիվանդության աղբյուր են, նրանք քանդում են հայկական ընտանիքը և նրանք ընտանիք կազմելու հասարակությունում ապրելու և ընդհանրապես ոչ մի տեղ ձայնի իրավունք չունեն։

 

Ինչո՞վ է ապաքրեականացումը և ապավարչականացումը օգնում պաշտպանել սեքս աշխատողներին։

Սեքս աշխատանքի ապաքրեականացումը և ապավարչականացումը առավելագույնի է հասցնում սեքս աշխատողների օրինական պաշտպանությունը և նրանց կարողությունը՝ օգտվելու այլ հիմնական իրավունքներից, ներառյալ արդարադատությունը և առողջապահությունը: Սեքս աշխատողների և նրանց զբաղմունքի իրավական ճանաչումը առավելագույնի է հասցնում նրանց պաշտպանվածությունը, արժանապատվությունը և հավասարությունը: Սա կարևոր քայլ է դեպի սեքս աշխատանքի նկատմամբ խարանի վերացումը:

 

Արդյո՞ք սեքս աշխատանքը բռնության ձև է։

Ոչ: Երբ չափահասը որոշում է կայացնում իր սեփական կամքով սեքսը փողի կամ այլ շահույթի հետ փոխանակելու, դա սեռական բռնություն չէ: Բռնությունը և բռնաբարությունը հստակ նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքում։

 

Երբ սեքս աշխատողը հանցագործության, ներառյալ սեռական բռնության զոհ է դառնում, ոստիկանությունը պետք է անհապաղ հետաքննի և կասկածյալներին ուղարկի քրեական պատասխանատվության: Երբ անձը հարկադրանքի արդյունքում է սեքս աշխատանքի դիմում, օրինակ՝ կավատի կողմից, կամ բռնության է ենթարկվում կավատի կամ հաճախորդի կողմից, կամ դառնում է թրաֆիքինգի զոհ, դրանք լուրջ հանցագործություններ են:

 

 

 

Ի՞նչ կարող է և պետք է անի կառավարությունը։

Կառավարությունը պետք է ամբողջությամբ ապաքրեականացնի ու ապավարչականացնի սեք աշխատանքը և երաշխավորի, որ սեքս աշխատողները խտրականության չենթարկվեն օրենքով կամ պրակտիկայում: Կառավարությունը պետք է ապահովի, որ սեքս աշխատողները ունենան անվտանգ աշխատանքային պայմաններ և արդարադատության հասանելիություն։

Ավելին՝ սեքս աշխատողների և նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած կանոնակարգում և վերահսկողություն պետք է լինի ոչ խտրական և այլ կերպ ասած՝ համապատասխանի մարդու իրավունքների միջազգային իրավունքին:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ-ն և ավելի քան 20 կին և տրանս* սեքս աշխատողներ կոչ են  անում ՀՀ կառավարությանը ապահովել Հայաստանում սեքս աշխատող անձանց հիմնարար իրավունքների իրացումը՝

 

  1. Ապահովել ՀՀ կողմից ընդունվող «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքում որպես խտրականության հիմք սեքս աշխատողների դրույթը,
  2. Վերապատրաստել պետական հաստատությունների աշխատակիցներին աշխատելու սեքս աշխատողների հետ և մատուցելու ոչ խտրական ծառայություններ,
  3. Պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք ատելություն և սպառնալիք են տարածում սեքս աշխատողների նկատմամբ,
  4. Ճանաչել սեքս աշխատանքը որպես աշխատանք՝ միջազգային աշխատանքային ստանդարտներին համապատասխան,
  5. Չեղյալ համարել բոլոր օրենքները, որոնք քրեականացնում, ճնշում կամ պատժում են սեքս աշխատանքը, սեքս աշխատողներին, հաճախորդներին, երրորդ կողմերին, նրանց ընտանիքներին, գործընկերներին և ընկերներին,
  6. Ապահովել սեքս աշխատողների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում, որտեղ քննարկվում են իրենց հարցերը,
  7. Սեքս աշխատողների կրթման և հասարակության մեջ ներգրավվելու համար իրականացնել պետական աջակցության ծրագրեր։

 

Հայտարարությունը կազմվել և տարածվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի, «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ-ի և ավելի քան 20 ԿՍԿ և տրանս* սեքս աշխատողների կողմից։