
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդունում է սոցիալական աջակցություն ստանալու հայտեր։
Սոցիալական աջակցությունը նախատեսված է Հայաստանից մեկնած ժամանակավոր, աշխատանքային միգրանտների սոցիալապես անապահով ընտանիքներին։
Աջակցության շրջանակներում նախատեսվում է սննդի փաթեթների կտրոնների տրամադրում վերոնշյալ ընտանիքներին։
Աջակցության համար անհրաժեշտ է դիմել հետևյալ հղումով, ընտրելով սոցիալական աջակցություն բաժինը և համապատասխան սոցիալական խումբը։
Աջակցությանը դիմելու և ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընտանիքի կազմի և փաստացի կազմի մասին Տեղեկանք։
Աջակցությունը հնարավոր է դարձել BEARR տրեստի կողմից տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։