ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ՖԻՌԼԵՍ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ԻՆ

2022թ․-ի ապրիլի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց հինգերորդ  ենթադրամաշնորհը «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ-ին` «Կրթելով տրանս* և ԼԳԲՔ+ համայնքի անդամներին իրավական և ֆիզիկական ինքնապաշտպանության ուղիների վերաբերյալ» ծրագրի իրականացման համար։

 

Ծրագրի նպատակն է համայնքի անդամներին ուսուցանել մարդու իրավունքների, արտակարգ իրավիճակներում ինքնապաշտպանության ուղիների և տեսակների մասին՝ ինչպես իրավական, այնպես էլ ֆիզիկական առումներով՝ վերապատրաստման դասընթացների միջոցով:

 

 

Ծրագրի արդյունքում 10 ԼԳԲՏԻ անձինք զարգացնելու են իրենց ինքնապաշտպանական կարողությունները և սովորելու են ինչեպես բարձրացնել իրազեկվածություն տրանս* և ԼԳԲՔ+ համայնքի անդամների առնչվող խնդիրների վերաբերյալ:

 

Շնորհավորում ենք «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ-ին ՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերացմանը և հավասարության հաստատմանը Հայաստանում:

 

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: