ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԻ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) 2022թ-ի մարտի 9-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն խնդրելով 2022թ-ի մարտի 6-ին ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում հնչեցված արտահայտությունների գործով տալ համապատասխան իրավական ընթացքը։ 

2022թ-ի մարտի 29-ին ՆՍՀԿ-ն ստացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Հ․Գասպարյանի որոշումը։ Հետաքննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ 

 

ՆՍՀԿ-ն վերոնշյալ որոշումը բողոքարկել է վերադասության կարգով՝ ՀՀ դատախազություն։  

Ընթացքի մասին Կազմակերպությունը լրացուցիչ կլուսաբանի։ 

 

 

Գործի նախապատմությունը։ 

2022թ-ի մարտի 6-ին ժամը 18։20-ի սահմաններում  ֆեյսբուք սոցիալական ցանցում  «Helen Helen Hakobovna» անունով  օգտատերը իր էջում ուղիղ հեռարձակում է ունեցել, որի ընթացքում բացի բազում վիրավորանքներից  նաև բռնության հրապարակային կոչեր է հնչեցրել, մասնավորապես՝ ապառնացել է այրել նույնասեռական անձանց։ Օգտատերը բացահայտ կերպով հայտարարել է ֆիզիկական գործողություններ  կատարելու իր մտադրության մասին, ինչպես նաև բռնություն գործադրելու վերաբերյալ կոչեր է հնչեցրել։    

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։  

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ ՆՍՀԿ-ի գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ հետաքննությամբ ընթացքը լուծելու համար։  

  

Պարզաբանում  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 2262 հոդված՝  

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝   

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։