ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝  մասնակցելու 4-օրյա վերապատրաստման դասընթացին:

 

Նպատակը՝

Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները և բարձրացնել վերջիններիս տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, ՍՃՓՎ-ներին առնչվող ծառայությունների տրամադրման,  ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման, COVID-19-ի, տուբերկուլոզի, առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրման վերաբերյալ։

 

Տևողությունը՝

Դասընթացը տեղի կունենա 2021թ-ի մայիսի 24-27-ը:

 

Դասընթացի թեմաներն են՝

  • ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների տրամադրում, աութրիչ աշխատանք,
  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ։ Հեպատիտ B և C,
  • ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում,
  • COVID-19,
  • Տուբերկուլոզ,
  • Առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրում։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: 

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի ապրիլի 7-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացի մասնակցության հայտ, իսկ դասընթացի թեման՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում։

 

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: