ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՆՉԵՑՎԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԻ ԴԵՊՔՈՎ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022թ-ի մարտի 6-ին ժամը 18։20-ի սահմաններում  ֆեյսբուք սոցիալական ցանցում  «Helen Helen Hakobovna» անունով  օգտատերը իր էջում ուղիղ հեռարձակում է ունեցել, որի ընթացքում բացի բազում վիրավորանքներից  նաև բռնության հրապարակային կոչեր է հնչեցրել, մասնավորապես՝ ապառնացել է այրել նույնասեռական անձանց։ Օգտատերը բացահայտ կերպով հայտարարել է ֆիզիկական գործողություններ  կատարելու իր մտադրության մասին, ինչպես նաև բռնություն գործադրելու վերաբերյալ կոչեր է հնչեցրել։   

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ ՆՍՀԿ-ի գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ հետաքննությամբ ընթացքը լուծելու համար։ 

 

Պարզաբանում․ 

ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 226․2 հոդված՝ 

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝  

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։