
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
2022 թ․-ի մարտի 10-ին տեղի ունեցավ Գենդերի իրավական նշումի փոփոխման մասին օրենքի նախագծի և հարակից փաստաթղթերի դիտարկման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին ներկա էին նաև տրանս* համայնքի ներկայացուցիչներ։
Տեղական փորձագետ Շուշան Խնկոյանը աշխատանքային խմբի անդամներին և համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց վերջնական տեսքի բերված օրենքի նախագիծը, որը բարելավվել, լրամշակվել և ձևավորվել է միջազգային փորձի և աշխատանքային խմբի շրջանում անցկացված ֆոկուս խմբային քննարկման հիման վրա։
Մասնակիցները բարձրացրին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխաններ։
Վերջնականացված օրենքի նախագիծը ներկայացվելու է բոլորի շահագրգիռ կողմերի դիտարկմանը։