
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022թ-ի փետրվարի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft, հրապարակվեց օրենքի նախագիծ։ Առաջարկվող նախագծով սահմանվում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությանը։
Տեղեկանքին կարող եք ծանոթանալ կից ֆայլում։