ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ․ ՔՈՎԻԴ-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2022 թվականի մարտի 4-ին տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչ աշխատողների հերթական վերապատրաստման դասընթացը «ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները․ ՏԲ-ին և ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների արդյունավետ և ապահով տրամադրումը համավարակի պայմաններում» թեմայով։

 

 

 

Դասընթացին մասնակցում էին կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, ծրագրային այլ աշխատակիցներ։

 

Բացման խոսքով հանդես եկավ կազակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը կարևորեց համավարակի դեմ պայքարի գործընթացում աութրիչ աշխատողների կարողությունների շարունակական զարգացումը՝ որպես խոցելի խմբերին ծառայություն մատուցող և տեղեկություն փոխանցող առաջնային օղակ։

 

Դասընթացի փորձագետն էր ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի համաճարակաբանության գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։

 

Մասնակիցների հետ ծանոթությունից հետո դասընթացավարը ներկայացրեց ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունները, համավարակի դեմ պայքարի ընթացքում ունեցած ձեռքբերումները և խոչընդոտները։ Փորձագետը նշեց  բնակչության առավել խոցելի խմբերի շրջանոմ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից աութրիչ աշխատանքի, ինչպես նաև այդ խմբերին ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու կարևորության մասին։

 

Օրվա երկրորդ մասը նվիրված էր «ՔՈՎԻԴ-19 և ՄԻԱՎ» թեմային, որի ընթացքում խոսվեց ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների և ՀՌՎ դեղերի ընդունման համատեղելիության և համավարակի ընթացքում ՏԲ-ին ու ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների անխափան տրամադրման կարևորության մասին։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Մասնակիցներին տրվեցին վկայականներ։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարությանՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։