ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ թիրախ խմբերի շրջանում ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնելու, թիրախ խմբերի կարիքները վեր հանելու, անցումային պլանը վերլուծելու և առաջարկությունների փաթեթ մշակելու համար։

 

Փորձագետի հիմնական պարտականությունները

Փորձագիտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝

 

  1. Մշակել ֆոկուս խմբային քննարկման (ՖԽՔ) անցկացման ուղեցույց և իրականացնել 3 ՖԽՔ 10 ՏՍՏ, 10 ԿՍԿ, 10 տրանս* անձանց շրջանում՝ հավաքելու ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ոլորտում նրանց կարիքները։ Կազմել ՖԽՔ-ների արդյունքների ամփոփ զեկույցներ։
  2. Իրականացնել Հայաստանի անցումային պլանի վերլուծություն, թե որքանով են տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները համապատասխանում թիրախ խմբերի կարիքներին՝ հաշվի առնելով ՖԽՔ-ների արդյունքները։
  3. Ելնելով հետազոտության արդյունքներից՝ մշակել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված անցումային պլանի բարելավմանը։
  4. Ներկայացնել հետազոտության արդյունքները առաջիկա ՄՀՀ նիստի ընթացքում։

 

Հետազոտությունը պետք է իրականացվի հայերենով։

 

 

Ժամանակացույց

  • Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը։
  • Հետազոտության նախնական տարբերակը պետք է ուղարկվի ՆՍՀԿ-ին մինչև 2022 թվականի ապրիլի 10-ը՝ դիտարկումների և մեկնաբանությունների համար։

 

Ծառայությունների վճարը

 

Տեխնիկական բնութագրի աշխատանքը իրականացնելու համար փորձագետի վարձատրության չափը որոշվելու է մրցույթի ամփոփման ընթացքում։ Փորձագետը պետք է ներկայացնի աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ օրերի քանակը և օրական վարձատրության չափը։ Օրական վարձատրության վերջնական չափը կողմերի միջև համաձայնության հիման վրա է ձևավորում։ Այն դեպքում, երբ փորձագետը չի նշում օրական վարձատրության չափը կամ ՆՍՀԿ-ն չի հաջողում համաձայնեցնել այն փորձագետի հետ, կազմակերպությունը կարող է չկնքել պայմանագիրը և դիտարկել մրցույթին մասնակցած այլ փորձագետի ներգրավելու տարբերակը։ Տեխնիկական բնութագրում ներառված աշխատանքը կատարելու համար ամբողջական վարձատրության չափը չի կարող գերազանցել 1,000,000 (մեկ միլիոն) դրամը, ներառյալ բոլոր հարկերը։

 

 

Գնահատումը

Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ Խորհրդակցական խորհուրդը։

 

Այն փորձագետները, որոնք կունենան թիրախ խմբերի հետ աշխատանքի փորձ, կունենան առավելություն։

 

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները

  • Ազգային մակարդակում ՄԻԱՎ-ի ծառայությունների տրամադրման, ֆինանսավորման վերաբերյալ գիտելիք,
  • Շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ թիրախ խմբերի, առողջապահական ոլորտի փորձագետների, որոշում կայացնողների հետ աշխատանքի փորձ,
  • Հանրային առողջության ոլորտում հետազոտություններ իրականացնելու աշխատանքային փորձ,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունները նախընտրելի են,
  • Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։

 

Ինչպե՞ս դիմել

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թվականի մարտի 5-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «Անցումային պլանի ուսումնասիրության փորձագետ»։

 

Փորձագիտական աշխատանքի տեխնիկական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ։