
Հանդիպում-քննարկում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսի կեցավայրում
2022 թվականի փետրվարի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները և շահառուները հանդիպում ունեցան Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի կեցավայրում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին այն մարտահրավերները և խնդիրները, որոնց բախվում են խոցելի խմբերը Հայաստանում, կիսվեցին անհատական փորձառություններով՝ ևս մեկ անգամ շեշտելով իրավապաշտպան ակտիվ գործունեության և համագործակցության կարևորությունը նշված խնդիրների լուծման հարցում։
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Ն․Գ․ Նիկո Սխերմերսին և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը ՝ հանդիպում-քննարկումը նախաձեռնելու և Հայաստանում խոցելի խմբերի հիմնախնդիրները մշտապես ուշադրության արժանացնելու և դրանց լուծմանն աջակցելու համար: