ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2022 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աշխատակազմի հանդիպում-քննարկումը։

 

Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, ծրագրային այլ աշխատակիցներ։

 

 

Հանդիպմանը ներկա էին նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի մասնագետները։

 

Ծրագրերի ադմինիստրատիվ աշխատակազմի ներկայացուցիչները աութրիչ աշխատողների հետ քննարկեցին ծրագրերի ընթացքը և արդյունքները, նվաճումները, թերությունները, խոչընդոտները։

 

Ծրագրային հանդիպում-քննարկմանը հաջորդեց աութրիչ աշխատողների վերապատրաստման դասընթացը «Աութրիչ աշխատանք և խորհրդատվություն թեմայով», որը վարեց կազմակերպության նախագահ, դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը։

 

Թեմայի շրջանակներում քննարվեցին աութրիչ աշխատանքի էությունը, նպատակները, խնդիրները, տրամադրվող տեղեկության շրջանակը։ Դասընթացավարը մասնավորապես անդրադարձավ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում աութրիչ աշխատանքի առանձնահատկություններին, աշխատանքի կազմակերպման ձևերին, աութրիչ աշխատողի աշխատանքի գնահատման սկզբունքներին և ձևաչափերին, աութրիչ աշխատանքի էթիկային։

 

 

Թե՛ աշխատանքային հանդիպումը, թե՛ դասընթացը անցան ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում, բոլոր մասնակիցները գնահատեցին այս ձևաչափով հանդիպումների, ինչպես նաև պարբերական վերապատրաստումների կարևորությունը։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարությանՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։