բջջային հեռախոսների գնանշման հարցում
«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է բջջային հեռախոսների գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել բջջային հեռախոսների մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև 2022թ. փետրվարի 18-ը, ժամը 12:00-ն։
Հրավերին ծանոթանալու և լրացնելու համար ներբեռնել այստեղից