ՎԱՌԵԼԱՆՅՈւԹԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

  Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել բենզինի  մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ 

  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև  2022թ. փետրվարի 18-ը, ժամը 11:30-ն։