Բուժաշխատողների համար աշխատանքային ձեռնարկի մշակման ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում փորձագետի՝ ՀՀ բուժաշխատողների համար «Համաճարակների կանխարգելման համատեքստում խոցելի խմբերի հետ աշխատանքի կարևորությունը և առանձնահատկությունները» թեմայով ձեռնարկի մշակման համար։

 

Հայտարարության սկիզբը` 04․02.2022թ.

Դիմումների վերջնաժամկետ` 30․04.2022թ․

Պաշտոնը՝ ՀՀ բուժաշխատողների համար աշխատանքային ձեռնարկի մշակման փորձագետ

Աշխատավարձը՝ Պայմանագրային

 

Աշխատանքի նկարագրություն

Փորձագետը կամ աշխատանքային խումբը ստանձնում է ստեղծել Ձեռնարկ ՀՀ բուժաշխատողների համար, որը կանդրադառնա ՀՀ խոցելի խմբերի, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի թիրախային խմբերի, հետ մասնագիտական աշխատանքի, բժշկական օգնության և սպասարկման ճիշտ կազմակերպմանը, աշխատանքի առանձնահատկություններին և կարևորությանը համաճարակների կանխարգելման համատեքստում։

Պարտականությունները՝

  • Իրականացնել խոցելի խմբերի կարիքների և բուժսպասարկման հասանելիության ուսումնասիրություն և գնահատում,
  • Ուսումնասիրել համաճարակների կանխարգելման համատեքստում խոցելի խմբերի հետ աշխատանքի և բուժսպասարկման կազմակերպման միջազգային փորձը,
  • Ուսումնասիրել խոցելի խմբերի հետ աշխատանքի և բուժսպասարկման կազմակերպման տեղական փորձը և առկա իրավիճակը,
  • Իրականացնել հանդիպումներ, քննարկումներ ՀՀ Առողջապահության նախարարության, բուժհաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ,
  • Վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել մեթոդաբանություն, որով պլանավորվում է կազմել Ձեռնարկի բովանդակությունը/կառուցվածքը։
  • Համագործակցելով կազմակերպության թիմի հետ և ՀՀ Առողջապահության նախարարության հետ՝ կազմել համապատասխան ձեռնարկը,
  • Վարել դասընթաց ՀՀ բուժաշխատողների համար` ձեռնարկի օգտագործման վերաբերյալ,
  • Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ ձեռնարկների մշակման և կազմման ոլորտում,
  • Ձեռնարկների, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • Բժշկական սպասարկման և այլ համապատասխան աշխատանքների կազմակերպման, համաճարակների կանխարգելման, խոցելի խմբերին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների և/կամ այլ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

 

Դիմելու ընթացակարգը՝ Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել  հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ․-ի ապրիլի 30-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, հաստիքի դաշտում ընտրելով ձեռնարկի մշակման փորձագետ տողը։