ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ՏՐԱՆՍ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԱԼԻՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ԻՆ

2022թ․-ի հունվարի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց չորրորդ ենթադրամաշնորհը «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ-ին՝ «Տրանս* անձանց տեսանելիության բարձացում բազմակողմանի համագործակցության հարթակի միջոցով» ծրագրի իրականացման համար։

 

Ծրագրի նպատակն է բարձրացնել տրանս* անձանց տեսանելիությունը հասարակության հիմանական սոցիալական ծառայություններ մատուցող խմբերի շրջանում։

 

 

 

Ծրագրի ընթացքում իրականացվելու է երկխոսության հարթակ տրանս* անձնաց և իրավաբանների, նորաստեղծ ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների միջև, որը կնպաստի վերջիններիս շրջանում տրանս* սպեցիֆիկայի վերաբերյալ գիտելիքների հզորացմանը և տրանս* տեսանելիության բարձրացմանը։

 

Ստեղծվելու են համագործակցության հիմքեր իրավաբանների, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ հանուն տրանս* անձանց խնդիրների լուսաբանման և տեսանելիության բարձրացման։

 

Շնորհավորում ենք «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ -ին ՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերացմանը և հավասարության հաստատմանը Հայաստանում:

 

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: