ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՀՀ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ
2021 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը։
Նիստին մասնակցում էին նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչները։
Ընթացքը վարում էր ՄՀՀ փոխնախագահ, «Իրական աշխարհ, Իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը։
Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ Մարիետտա Միրզոյանը և Կամո Դավթյանը, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի այլ ենթաստացող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կարողությունների զարգացման համակարգող, ՄՀՀ անդամ Հմայակ Ավետիսյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով կազմակերպության կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերը, ցուցանիշները, ձեռքբերումները և մարտահրավերները։
Քննարկվեցին նաև այլ օրակարգային հարցեր։