«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԿՈՏԱՅՔՒ ՄԱՐԶՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ իր աշխատանքներն է սկսել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարզային գրասենյակը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

 

Գրասենյակում գործելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոն, որտեղ մեր վերապատրաստված խորհրդատուները շահառուներին կտրամադրեն տեղեկություն առկա ծառայությունների մասին, հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Ցանկացողները կարող են անցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ անվճար, գաղտնի և անանուն թեստավորում, ինչպես նաև ստանալ կանխարգելիչ և կրթատեղեկատվական նյութեր։ Թեստավորման դրական արդյունքի դեպքում մեր խորհրդատուները կուղղորդեն շահառուներին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ հետագա հետազոտությունների համար։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանրային առողջության ոլորտում աշխատող ամենաակտիվ կազմակերպություններից է Հայաստանում։ Այն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ և ԼԳԲՏ անձանց շրջանում։

 

Առկա ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն ու հետազոտություն անցնելու համար կարող եք զանգահարել +37460478989, +37460378989 հեռախոսահամարներով կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով, և մեր խորհրդատուները կապ կհաստատեն ձեզ հետ։

 

Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: