ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։
Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։
Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է մինչև 400,000 ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման տևողությունը մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը, ներառյալ հաշվետվության ներկայացումը։
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել Հայտադիմումը մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը` ծրագրի դաշտում ընտրելով «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» անվանումը:
Ովքե՞ր կարող են դիմել՝ տեղական ՀԿ-ները և նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ հիմնահարցերով, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ, խտրականության դեմ պայքարով և հավասարության ջատագովությամբ։