
ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ COVID-19-ԻՑ ՏՈւԺԱԾ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է սննդի փաթեթների տրամադրման հայտերի հավաքագրումը այն ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ), ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) և տրանս* անձանց համար, որոնք
- COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։
- ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների,
Տվյալ շահառուների համար հասանելի է նաև իրավաբանական խորհրդատվության ծառայություններ։
Աջակցության համար անհրաժեշտ է դիմել հետևյալ հղումով։