Հարցում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում խարանի մասին

«ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբը» (The European AIDS Treatment Group), «ՁԻԱՀ-ի դեմ գործունեության եվրոպական ցանցը» (AIDS Action Europe), «ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի, հեպատիտի և ՏԲ-ի ԵՄ քաղաքացիական հասարակության ֆորումը» (EU HIV/AIDS, Hepatitis and TB Civil Society Forum) համագործակցում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (European Centre for Disease Prevention and Control) հետ՝ հասկանալու ՄԻԱՎ-ով ապրող անձանց դեմ խարանի իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Եթե Դուք ՄԻԱՎ-ով ապրող անձ եք, ապա կարող եք օգնել մեզ՝ մասնակցելով այս հարցմանը։

Հարցումը անանուն է և կոնֆիդենցիալ։ Մասնակիցներին նույնականացնող ոչ մի տեղեկություն չի հավաքագրվելու այս հարցման ժամանակ։ IP հասցեները նույնպես չեն պահպանվելու։

Հարցումը տևելու է մոտավորապես 10-20 րոպե։ Հարցերը վերաբերում են ՄԻԱՎ-ի հետ կապված խարանի ու խտրականության Ձեր փորձառությանը։

Հարցաշարում նկարագրված որոշ իրավիճակներ կարող են զգայուն թեմաներ շոշափել, և եթե հանկարծ Ձեր իրավունքների խախտման տարրեր պարունակեն կամ բացասական ազդեցություն ունենան Ձեր բարօրության վրա, ստորև հղումով կարող եք տեսնել Եվրոպական երկրներում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների կոնտակտները։ Նրանք կամ կկարողանան աջակցություն տրամադրել Ձեզ, կամ կօգնեն գտնել համապատասխան աջակցությունը։ Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կապ հաստատեք նրանց հետ։ Այդ հղումը հասանելի կլինի նաև հարցման վերջում։

ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՐՑՄԱՆԸ