ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-19 ՄԻԱՎ-Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-19 արտագնա առաջնորդության դպրոցը, որը այս անգամ նախատեսված է սկսնակ տրանս* ակտիվիստների համար։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ Հայաստանի տրանս* համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է քառօրյա արտագնա ՄԻԱՎ-ի առաջնորդության դպրոց:

 

Առաջնորդության դպրոցի նպատակն է տրանս* համանքի ներգրավվածության խթանումը ՄԻԱՎ-ին առնչվող որոշումների կայացման գործընթացում։

 

Մասնակցությունը կնպաստի, որ տրանս* համայնքի ակտիվիստները

  • զարգացնեն իրենց առաջնորդական հատկանիշները,
  • տեղեկակնան ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային մեխանիզմների և գործիքակազմերի մասին,
  • կրթություն ստանան ադվոկացիոն մեթոդների և գործիքների, համայնքի մոբիլիզացիայի, խարանի և խտրականության կանխարգելման վերաբերյալ։
  • զարգացնեն դասընթացավարական հմտությունները։

 

Ե՞րբ՝  նոյեմբերի 16-19, 2021 թ.

 

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:

 

Առաջնորդության դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է:

 

Մասնակցությունն անվճար է։

 

Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

 

 

Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։

 

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: