ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Շարունակվում է համագործակցությունը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում։

 

2021 թվականի հոկտեմբերի 22-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն անցկացրեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով դասընթաց ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստում անցնող սպաների համար։
Դասընթացի սկզբում կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Գասպարյանը ողջունեց բոլոր մասնակիցներին, ներկայացրեց կազմակերպությունը և գործունեության ոլորտները, դասընթացի նպատակը, թեմաները, փորձագետին, նաև շնորհակալություն հայտնեց կրթահամալիրին շարունակական համագործակցության ապահովման համար։

 

 

Ողջույնի խոսքից և ծանոթացումից հետո ՆՍՀԿ փորձագետ, դասընթացավար Ռոբերտ Ռևազյանը  ներկայացրեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեման, խոսեց մարդու իրավունքների պաշտպանությունից, խաղաղ հավաքներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումներից, ոլորտում առկա բացերից ու դրանց կարգավորման մեխանիզմներից։ Այնուհետև, փորձագետը ներկայացրեց համեմատականներ մարդու իրավունքների պաշտպանության ու խաղաղ հավաքների անցկացման ազատության իրավունքի իրացման միջազգային փորձից:

 

Քննարկվեցին նաև թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացվող գործերի օրինակներ։

 

Ամբողջ դասընթացն ուղեկցվեց  ակտիվ հարց ու պատասխաններով, բուռն քննարկումներով։

 

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։