ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԵՎ ՎՃԱՐԵԼ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
2021թ-ի օգոստոսի 5-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աջակցությամբ Ք․Հ․-ն դիմում է ներկայացրել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (Տեսչական մարմին) այն մասին, որ Գործատուն Ք․Հ․-ի ժամանակավոր անաշխատունակության ընթացքում իրեն անօրինական ազատել է աշխատանքից և հրաժարվում է վճարել այդ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, և ստուգումներ են իրականացվել Գործատուի աշխատավայրում, որի ընթացքում արձանագրվել են խախտումներ։
Վարչական վարույթի ընթացքում Գործատուն պարտավորվել և վճարել է Ք․Հ․-ի ժամանակավոր անաշխատունակության ընթացքում իրեն վճարվելիք միջին աշխատավարձը և ընդունել է իր սխալը։
2021թ-ի հոկտեմբերի 11-ին Տեսչական մարմնի կողմից որոշում է կայացվել Գործատուին տուգանել՝ աշխատակցի հետ պայմանագիր չկնքելու համար։
Գործի նախապատմությունը։
2021թ․-ի հուլիսի 22-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել շահառու Ք․Հ․-ը։ Վերջինս հայտնել է, որ 2020թ․-ի նոյեմբեր ամսից աշխատում է «Սոֆյա Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես մերսող։ 2021թ․-ի մայիսի 19-ին վնասվածքի հետևանքով թևը կոտրել է, որի մասին անհապաղ տեղեկացրել է Գործատուին։ Դուրս գրվելուց անմիջապես հետո կապ է հաստատել Գործատուի հետ անաշխատունակության թերթիկ ներկայացնելու համար, սակայն վերջինիս պարզաբանել են, որ արդեն գրանցված աշխատող չի և ներկայացնել պետք չէ։ Սակայն Ք․Հ․-ն չի ստացել ոչ մի հրաման կամ ծանուցում աշխատանքից ազատման մասին։ Այնուհետև Կազմակերպության հաշվապահը տեղեկացրել է թե Ք․Հ․-ն գրանցված աշխատող է և, որ խնդիրներ կան ԱՁ-ի հաշվեհամարների հետ։ Ք․Հ․-ն պարբերաբար Գործատուին է ուղարկել անաշխատունակության թերթիկները։ Սակայն այդ ընթացքում Ք․Հ․-ին չի վճարվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված միջին աշխատավարձը։
Գործի նախապատմությունը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվել է իրավաբանական աջակցություն։
Դիմումներ են ուղարկվել Գործատուին Ք․Հ․-ին աշխատանքից ազատման վերաբերյալ իրավական ակտի օրինակը ստանալու համար, որոնց պատասխան չի ստացվել։
Այնուհետև դիմում է ուղարկվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, որից ստացված քաղվածից պարզ է դարձել, որ Գործատուն Ք․Հ․-ին աշխատանքից ազատել է 2021թ-ի մայիսի 19-ին։
Խնդրի լուծման նպաակով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աջակցությամբ դիմում է ներկայացվել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (Տեսչական մարմին)։
Տեսչական մարմնի կողմից 2021թ-ի օգոստոսի 5-ին հարուցվել է վարչական վարույթ։ Տեսչական մարմնի կողմից ստուգումներ են իրականացվել աշխատավայրում, որի ընթացքում պահանջել են ներկայացնել Ք․Հ․-ի պայմանագիրը և աշխատանքից ազատման իրավական ակտը։
2021թ-ի օգոստոսի 30-ին տեղի ունեցավ վարչական լսումը։ Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը, ով և ներկայացրել է Ք․Հ․-ի շահերը վարչական վարույթին։ Գործատուն չէր ներկայացել լսմանը, ինչպես նաև չի ներկայացրել տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։