ԴԱՍԸՆԹԱՑ ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է իրավաբան ուսանողների՝  մասնակցելու երկօրյա վերապատրաստման դասընթացին:

 

Նպատակը՝

Զարգացնել իրավաբան ուսանողների կարողությունները խարանի և խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների ոլորտներում։

 

Տևողությունը՝

Դասընթացը տեղի կունենա 2021թնոյեմբերի 11-12-ը:

 

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • Խարան և խտրականություն։
  • Մարդու իրավունքների պաշտպանություն․ հասարակության խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները և նրանց իրավունքների պաշտպանությունը։
  • Խոշտանգում (Ստամբուլյան արձանագրություն)։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: Դասընթացը կարող է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի հետ հետագա համագործակցության սկիզբ հանդիսանալ։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 30-ը՝ ընտրելով դասընթացի թեման՝ Իրավաբան ուսանողների կարողությունների զարգացում և հզորացում։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: