ՍՈՑՀՈԼՈՎԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է սոցհոլովակի/ների նկարահանման, սցենարի կազմման աշխատանքի մրցույթ։ 

 

Պաշտոն – Սոցհոլովակի պատրաստման ծառայություններ իրականացնող 

Հոլովակի թեմաները — ՄԻԱՎ և ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) և հետկոնտակտային կանխարգելում (PEP)

Հոլովակի տևողությունը – 2-3 րոպե (բաղկացած նույն խորագրով/թեմատիկայով 4-5 կարճ հոլովակներից)։

Վայրը – Երևան, Հայաստան 

 

 Աշխատանքի նկարագրություն 

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ 

— գրել հոլովակի սցենար, 

— մշակել վիդեո-գաղափարներ, 

— իրականացնել հարցում-նկարահանումներ հասարակության շրջանում,

— անհրաժեշտության դեպքում իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ, 

— պատրաստել անիմացիա, ինֆոգրաֆիկա հոլովակի մի հատվածի կամ ամբողջական հոլովակի համար, 

— իրականացնել նկարահանումներ, 

— անհրաժեշտության դեպքում ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժեին, 

— կազմակերպել մոնտաժը, 

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

 

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։ 
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն, 
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն, 
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն, 
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Հաղորդակցման հմտություններ։ 

 

Աշխատավարձը – Պայմանագրային 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։ 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 8-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «Սոցհոլովակի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ» հաստիքը: