«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ՝ ՈՐՊԵՍ ՄԻԱՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2021թ․-ի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ «ՀՀ Երիտասարդությանը և նախկին դատարպարտյալներին՝ որպես ՄԻԱՎ համաճարակի տեսակետից թիրախ խումբ ճանաչելու արդիականությունը» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան,  ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչներ։

Հանդիպումը մեկնարկեց ՆՍՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանի բացման խոսքով։

Բացման խոսքից հետո «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանը ներկայացրեց ծրագիրը, իրականացված գործողությունները և գրանցված արդյունքները։

 

 

Այնուհետև, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան ներկայացրեց ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագիրը, որոնք են ծրագրի թիրախ խմբերը, վերջիններիս ներգրավվածության հիմնապատճառները, վիճակագրական տվյալները։

Հանդիպումը ամփոփվեց ՀՀ Երիտասարդությանը և նախկին դատապարտյալներին՝ որպես ՄԻԱՎ համաճարակի տեսակետից թիրախ խմբեր ճանաչելու կարևորության վերլուծության ներկայացմամբ։ Փորձագետ Հովհաննես Մադոյանը ներկայացրեց վերլուծության նպատակը, ստացված տվյալներն ու արդյունքները, ինչպես նաև ներկայացվեցին ու քննարկվեցին վերլուծության հիման վրա մշակված առաջարկությունները։

Հանդիպումն ավարտվեց ներկայացված թեմաների վերաբերյալ հարց ու պատասխանով, առաջարկությունների և դրանց ուղղված հետագա քայլերի քննարկումներով։

Հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկները նույնպես կամփոփվեն վերլուծության զեկույցում և կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին՝ 2022-2026թթ․ ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնելու համար։

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը շարունակական կերպով ջանքեր է ներդնելու երիտասարդության և նախկին դատապարտյալների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, հետազոտության և բուժման հասանելիությունը մեծացնելու համար:

 

 

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ծրագրերում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագիրն իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին  արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։