ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է նորաստեղծ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝  մասնակցելու երկօրյա վերապատրաստման դասընթացին:

 

Նպատակը՝

Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության, իրավախախտումների փաստագրման, խարանի և խտրականության դեմ պայքարի, ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում, զարգացնել ավելի զգայուն և պրոֆեսիոնալ մոտեցում խոցելի խմբերի հիմնահարցերում։

 

Տևողությունը՝

Դասընթացը տեղի կունենա 2021թ-ի սեպտեմբերի 23-24-ը:

 

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • Մարդու իրավունքների պաշտպանություն․ պաշտպանության միջազգային և տեղական մեխանիզմներ
  • Մարդու իրավունքների խախտումների փաստագրում
  • Խարանի և խտրականության կանխարգելում
  • Ծրագրերի մշակում և կառավարում

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: Դասընթացը կարող է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի հետ հետագա համագործակցության սկիզբ հանդիսանալ։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 8-ը՝ ընտրելով դասընթացի թեման՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: