ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում արտագնա դասընթաց անցկացնելու նպատակով։
Պաշտոնը`
- Մարդու իրավունքներ․ պաշտպանության տեղական և միջագային մեխանիզմներ թեմայով փորձագետ,
- Իրավախախտումների փաստագրում թեմայով փորձագետ,
- Խարանի և խտրականության կանխարգելում թեմայով փորձագետ,
- Ծրագրի մշակում և կառավարում թեմայով փորձագետ։
Դասընթացի անցկացման օրերը — Սեպտեմբերի 23—24, 2021 թ․
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները
- Կազմել 3-ժամյա դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դասընթացի վայրը․ Արտագնա՝Երևանից դուրս, հավելյալ կտեղեկացվի ընտրված մասնագետներին։
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ հաստիքի դաշտում ընտրելով համապատասխան թեմայով փորձագետ տողը, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 8-ը։