ՖՈՆԴԱՀԱՅԹԱՅԹՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԵՑԻՖԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2021 թվականի հուլիսի 28-29-ը Երևանում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց «Ֆոնդահայթայթումը և դրա սպեցիֆիկությունը հասարակական կազմակերպությունների համար» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբում (ՏԱՀԱԽ) ներգրավված հասարակական կազմակերպությունների («Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, «Հավասարություն բոլորի համար» իրավապաշտպան ՀԿ, «Քալրֆուլ հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ) ներկայացուցիչներ։

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինասական և տեխնիկական աջակցությամբ։ Այն միտված էր մասնակիցների շրջանում ֆոնդահայթայթման մեթոդների և գործիքակազմի, գրանտային հայտերի մշակման վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը։

Դասընթացի մեկնարկից առաջ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց դասընթացի թեման և կարևորեց Առողջության,

 իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) հետ համագործակցությունը։

Դասընթացի առաջին օրը ԵԿՈՄ-ի կարողությունների զարգացման համակարգող, դասընթացավար-փորձագետ Ելենա Գերմանը մասնակիցներին ողջունելուց, ծանոթանալուց և ակնկալիքները վեր հանելուց հետո ներկայացրեց ֆոնդահայթայթման հիմնական հասկացությունը, ռեսուրսների տեսակները, ինչից և ինչպես սկսել  ֆոնդահայթայթումը, ֆոնդահայթայթման գործիքները, էթիկական հարցեր։

 

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր պրակտիկ վարժությունների և խմբային աշխատանքների, որոնց շնորհիվ մասնակցիները կիրառեցին առաջին օրը ստացած տեղեկությունը՝ խոսելով գրանտային հայտի ցիկլից, ծրագրային առաջարկի մշակման փուլերից, գրագետ ձևակերպումներից, ծրագրային բյուջեի կազմման յուրահատկություններից։

Դասընթացը անցավ չափազանց ակտիվ մթնոլորտում։

Դասընթացի ավարտին ակտիվություն ցուցաբերած մասնակիցները ստացան դասընթացին մասնակցությունը փաստող հավաստագրեր։