ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է գրասենյակի գործավարի թափուր հաստիքի բաց մրցույթ:

 

Պաշտոն  — Գրասենյակի գործավար

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

Աշխատանքի նկարագրություն․

 

  • Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների  կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների;
  • Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում հայերենով և անգլերենով, տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալական ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն;
  • ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն);
  • Հանդիպում քննարկումների, միջոցառումների կազմակերպում, մասնակցություն և արձանագրում/լուսաբանում;
  • Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում;
  • Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի, նյութերի կազմում և թարգմանություն;
  • Արտաքին և ներքին հաղորդակցման ապահովում;
  • Հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթերի կազմում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ․

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝  MS Office, Internet , E-mail;
  • Թարգմանչական հմտությունների տիրապետում;
  • Միջոցառումների կազմակերպման հմտություններ;
  • Տվյալների վերլուծության ունակություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021 թ.-ի հուլիսի 30-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Գրասենյակի գործավար» հաստիքը։