ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տրանս* անձանց վերաբերյալ ռազմավարական տեղեկության մակարդակը շատ ցածր է, ինչը հանգեցնում է մի շարք մարտահրավերների և ռեսուրսների պակասի՝ մարտահրավերները հաղթահարելու համար։

 

            Գոյություն ունեցող բացերը և մարտահրավերները հասցեավորելու համար 2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել է «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագիրը, որի հայաստանյան կոմպոնենտը իրականացնում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)։

 

            Ազգային մակարդակում տրանս* անձանց առանձնահատուկ խնդիրները և մարտահրավերները հասցեավորելու համար հավաքվել է փորձագիտական խումբ՝ կազմված երեք անձանցից (Ալինա Միրզոյան՝ առաջնորդող անձ, Արման Սահակյան և Հմայակ Ավետիսյան), որոնք պետք է մշակեն հայաստանյան ազգային ադվոկացիոն պլանը (ԱԱՊ)։

 

 Վստահելի և արժանահավատ ԱԱՊ մշակելու և տրանս* անձանց ձայնը լսելի դարձնելու համար՝ 2021 թվականի հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում (ՖԽՔ) փորձագիտական խմբի և Տրանս* անձանց հայաստանայան աշխատանքային խմբի (ՏԱՀԱԽ) անդամների մասնակցությամբ։ ՖՔԽ-ի բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը ևս մեկ անգամ կարևորեց ՏԱՀԱԽ-ի ձևաչափը և գործունեությունը, հորդորեց լինել ակտիվ և պահանջատեր, խմբում տրանս* անձանց հետ աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսելի դարձնել իրենց շահառուների կարծիքները բոլոր տեսակի հանդիպում-քննարկումների ընթացքում։

 

 ՖՔԽ-ի սկզբում մասնակիցներին ներկայացվեց ամբողջ հնարավոր տեղեկությունը, որը վերաբերում է Հայաստանում տրանս* անձանց իրավիճակին, իսկ այնուհետև հարցերի ու քննարկման միջոցով վեր հանվեցին այն կարևոր կետերը, որոնք պետք է ներառվեն ԱԱՊ-ում։  

ՖՔԽ-ն անցավ չափազանց ակտիվ քննարկումների միջավայրում։ Արդյունքում ստացված ինֆորմացիան և կարևոր կետերը կօգնեն ազգային փորձագիտական խմբին մշակել տրանս* կարիքահեն ԱԱՊ։

 

            ՖԽՔ-ն կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ ՌԱԴԻԱՆ-ի ֆոնդերի հաշվին։