ՓԱՍՏԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  հայտարարում է փաստաբանի  թափուր հաստիքի  բաց մրցույթ` Ռազմավարական դատավարություն իրականցնելու համար 

 

Ծրագիր` Ռազմավարական դատավարություն 

Պաշտոն` Փաստաբան 

Տևողություն` Պայմանագրային 

Վայր՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան 

Աշխատավարձը՝ Պայմանագրային 

 

Աշխատանքի նկարագրություն 

 

  • Ներկայացուցչության իրականացում նախաքննության ընթացքում 
  • ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացուցչության ապահովում, 
  • Անհրաժեշտ փաստաթղթերի  պատրաստում և ներկայացում  համապատասխան պետական մարմիններ,  
  • Գործատուին հաշվետության ներկայացում 

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ 

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն, 
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն 
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, 
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail, 
  • Հայերենի վարժ իմացություն,  
  • Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում, 
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման             հմտություններ, 
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, 
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն, 
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է։ 

 

Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը

մինչև 2021թ.-ի հունիսի 13-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Փաստաբան» հաստիքը։