ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում»
Պաշտոն — Աութրիչ աշխատող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ։
Շահառու խմբեր — նախկին դատապարտյալներ, երիտասարդներ, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ), տրանս անձինք։
Աշխատանքի նկարագրություն․
Պաշտոն․
Պարտականություններ․
- Իրականացնել աութրիչ աշխատանք Հայաստանի Հանրապետաության ողջ տարածքում;
- Հայտնաբերել հավանական շահառուներին;
- Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
- Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
- Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն;
- Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
- Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
- Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ․
- Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
- Հայերենի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ.-ի ապրիլի 30-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ_AFEW» հաստիքը։
Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։