ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՏՍՏ-երին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների ուսումնասիրության մշակման (MSMIT) և ադվոկացիոն պլանի մշակման փորձագետ։

 

Հայտարարության սկիզբը`01․04.2021թ.

 

Դիմումների վերջնաժամկետ` 10․04.2021թ․

 

Պաշտոնը՝ ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ։

 

Աշխատանքի մեկնարկը — Ապրիլի 15, 2021

 

Աշխատանքի նկարագրություն

  • Ուսումնասիրել ՏՍՏ-ներին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները, դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին՝ օգտագործելով MSMIT գործիքը,
  • Մշակել փաստաթուղթ, որում ներկայացված կլինեն ՏՍՏ-ներին տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների փաթեթները, ինչպես նաև ծառայություններում առկա բացերը,
  • Վարել ոլորտային կազմակերպությունների, փորձագետների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները,
  • Վերջնականացնել ուսումնասիրությունը և թարգմանել անգլերեն,
  • Աշխատանքային հանդիպման արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել ՏՍՏ-ներին տրամադրվող ծառայությունների բացերը հասցեավորող ադվոկացիոն պլան,
  • Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ ուսումնասիրություններ իրականացնելու և ադվոկացիոն պլանի մշակման ոլորտում,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Ռազմավարական փաստաթղթեր կազմելու փորձ,
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։

 

Աշխատավարձը — Պայմանագրային

 

 Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թ.-ի ապրիլի 10-ը` «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «ՏՍՏ-ԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ (MSMIT) ԵՎ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ»: