ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում»
Պաշտոն — Իրավաբան
Տևողություն — պայմանագրային
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
- Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- Հանրային խոսքի հմտություն և փորձ,
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ.-ի ապրիլի 2-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «ԻՐԱՎԱԲԱՆ» հաստիքը։
Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։